Հայոց ցեղասպանության ճանաչման մասին բանաձևի քվեարկությունը Իսրայելի Քնեսեթում կասեցվել է՝ տարածաշրջանում տիրող զգայուն դիվանագիտական իրավիճակի ֆոնին։ Քվեարկության հետաձգումը կարող է կապված լինել Իսրայելի և Թուրքիայի միջև լարվածությունը նվազեցնելու միջազգային ջանքերի հետ։ Սպասվում է, որ շաբաթվա վերջին Քնեսեթը կգնա ամառային արձակուրդ և չի վերսկսի աշխատանքը մինչև հոկտեմբերի 27-ին նշանակված խորհրդարանական ընտրություններ։               
 

Ինձ մի խղճացեք, ես պահանջատեր եմ

Ինձ մի խղճացեք, ես պահանջատեր եմ
24.04.2025 | 21:50

Հայուհու խոսքը

Ինձ մի՛ խղճացեք՝ վիրավորվում եմ,

Արմատս առողջ է, վերածնվում եմ:

Ես դեռ կծնեմ Վրեժ և Նժդեհ,

Մհերս է քնած, չեմ արթնացրել դեռ...

Գետնախավարում երբ ինձ թաղեցիք,

Սերմեր ունեի՝ ծիլեր տվեցի;

Եփրատի ջրերն եղան գերեզման՝

Արևի շողից ծիածանվեցի...

Երկու Սողոմոն ունեմ ես արդեն,

Մեկը՝ Վարդապետ, մյուսը՝ Վրեժապետ,

Մեկը լուռ սգաց, մյուսը՝ գործեց,

Չխղճաք դուք ինձ, Վրեժածին եմ ես ...

Անահիտ ՍԱՀԱԿՅԱՆ

24. 04. 2015

Դիտվել է՝ 5601

Մեկնաբանություններ